Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում Այաքսն ընդունեց Բեշիքթաշին ու առավելության հասավ 2-0 հաշվով։ Հոլանդական թիմից աչքի ընկան Սեբաստիեն Ալերն ու Սթիվեն Բերղեյսը։
Այս հաղթանակից հետո «Այաքսն» ունի 6 միավոր, իսկ թուրքական թիմը միավոր չունի։ Խմբի երկրորդ խաղի շրջանակում կմրցեն Լիսաբոնի «Սպորտինգն» ու Դորտմունդի «Բորուսիան»։ Վերջինս առաջին խաղում հաղթել է, իսկ պորտուգալական ակումբը պարտվել է։