«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը մեկնաբանել է իր հաղթական գոլը ԱՊԼ-ի 5-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» հետ խաղում (2-1).
«Վեսթ Հեմի» երկրպագուներն ինձ հիանալի ընդունեցին: Ես այստեղ հիանալի ժամանակ եմ անցկացրել։ «Վեսթ Հեմի» պաշտպանությունը միշտ հեշտ է կոտրել, և երբ դու ազատ տարածություն ես ստանում, պետք է փորձես հարված կատարել։ Ես ստացա գնդակը, ինձ համար մի փոքր տարածություն ստեղծեցի ու գիտեի, թե ինչ եմ ցանկանում անել»,- Լինգարդի խոսքերն է փոխանցում ՄՅՈՒ-ի պաշտոնական կայքը։
Ջեսին պատմել է նաև, թե ինչու բուռն չի տոնել իր գոլը․
«Վեսթ Հեմի» երկրպագուներն ինձ աջակցում էին, երբ ես վարձավճարով խաղում էի այս թիմում։ Նրանք ինձ հիանալի ընդունեցին։ Այդպես արձագանքելով՝ ես ցանկանում էի նրանց վարձահատույց լինել»,- ասել է Լինգարդը։