Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենի վերաբերյալ:
«Մեր մտքերն ու աղոթքները Քրիստիան էրիկսենի ու նրա ընտանիքի հետ են: Ողջ ֆուտբոլային աշխարհը լավ լուրի է սպասում: Հույս ունեմ` քեզ շուտով նորից խաղադաշտում տեսնել, Քրիս: Ուժեղ մնա»,- գրել է Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ ԵԱ-2020-ի Դանիա-Ֆինլանդիա խաղի ժամանակ Էրիկսենը կորցրել էր գիտակցությունը: Ֆուտբոլիստը հիմա հիվանդանոցում է, նրա վիճակը կայունացել է: