«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը պատմել է, որ «կարմիր սատանաների» հետ իր աշխատելու ժամանակներում ակումբը փորձել է ձեռք բերել իտալական «Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտիին։
«Մեզ շատ էր դուր գալիս այդ խաղացողը։ Մենք ուզում էինք նրան ներառել մեր պլաններում, բայց երբ հետաքրքրություն ցուցաբերեցինք նրա նկատմամբ, միանգամից պարզ դարձավ, որ Տոտին չի ուզում հեռանալ «Ռոմայից»։ Նա խորապես կապված էր քաղաքին։ Նա մաքուր ռեզյումե ունի։ Տոտին իր կարիերայի ընթացքում հագել է միայն «Ռոմայի» մարզաշապիկը»,- Ֆերգյուսոնի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը։
Տոտին ողջ կարիերան անցկացրել է «Ռոմայում», որի կազմում նորամուտը նշել է 1992/93-ին 16 տարեկան հասակում։