Ա Սերիայի 31-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել էր «Նապոլիին» ու չկարողացավ հաղթանակ տանել։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
Հանդիպման 36-րդ րոպեին Հանդանովիչը գրավեց սեփական դարպասը՝ առաջ մղելով հյուրերին։ Միլանյան թիմին հաջողվեց հավասարեցնել հաշիվը միայն 55-րդ րոպեին․ աչքի ընկավ Էրիկսենը։
Թիմերին ավելին անել չհաջողվեց։
«Ինտերը» 75 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Նապոլին» 60 միավորով 5-րդ տեղում է։