Վազքի օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն Ուսեյն Բոլտը ընտրություն է կատարել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ու «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի միջև:
«Ինձ համար դժվար է ընտրել, քանի որ երկրպագում եմ Արգենտինայի հավաքականին, բայց ես նաև Կրիշտիանու Ռոնալդուի մեծ երկրպագու եմ: Ես պաշտում էի Ռոնալդուին այն ժամանակվանից, ինչ նա խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում»: Եվ ես նաև այս ակումբի երկրպագու եմ:
Կարծում եմ ՝ Ռոնալդուն Մեսսիից մի փոքր ավելի լավն է, քանի որ նա իրեն դրսևորեց տարբեր առաջնություններում: Այնպես որ, ես ընտրում եմ Կրիշտիանուին:
Սակայն այժմ ավելի հետաքրքիր երիտասարդներ կան: Օրինակ՝ Մբապեն: Ես իսկապես անհամբեր սպասում եմ այն պահին, երբ պարզ կդառնա, թե այս երիտասարդ տաղանդներն ինչի են հասնելու ապագայում», — մեջբերում է Բոլտին La Gazzetta dello Sport-ը: