Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որն այժմ գլխավորում է ղազախական «Տարազը», խոսել է մրցաշրջանի մեկնարկի մասին.
«Հայաստսանում ես արդեն աշխատել եմ տեղի կադրերի հետ և դա շատ օգտակար ու դրական փորձ էր ինձ համար: Օրինակ, «Փյունիկում» իմ գլխավորությամբ խաղում էր Հենրիխ Մխիթարյանն ու այդ ժամանակ այլ երիտասարդ ֆուտբոլիստներ: Արդյունքում նրանք մեծ վարպետներ դարձան:
Ես գիտեմ, որ «Տարազը» ֆուտբոլային վարպետների դարբնոց է: Եվ ես համոզվում եմ դրանում: Կան շատ լավ սաներ, ովքեր շատ ուժեղ են: Նրանք պետք է բացվեն ու ցույց տան իրենց լավագույն կողմերը»,- Մինասյանի խոսքերն է փոխանցում «Տարազի» պաշտոնական կայքը: