Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Ուրարտու-2»-ը երրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց՝ մրցելով «Ֆուրսան Իսպանիայի» հետ։
Հանդիպումը գոլառատ ստացվեց և ավարտվեց «Ուրարտու-2»-ի հաղթանակով՝ 3-2 հաշվով։ Աչքի ընկան Արթուր Իսրայելյանը, Տիգրան Այունցն ու Հարություն Ստեփանյանը։ Այս մասին հայտնում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը:
Այս խաղով ավարտվում է «Ուրարտու-2»-ի ուսումնամարզական հավաքը Արաբական Միացյալ Էմիրություններում։ Փետրվարի 19-ին «Ուրարտու-2»-ի անձնակազմը կժամանի Հայաստան ու կշարունակի նախապատրաստվել մրցաշրջանի վերսկսմանն արդեն հայրենիքում։
Հավելենք, որ Առաջին խմբի առաջնությունում «Ուրարտու-2»-ը իր ելույթները կվերսկսի փետրվարի 26-ին ԲԿՄԱ-ի հետ 7-րդ տուրից հետաձգված արտագնա խաղով, որը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 14։00-ին։