Մարտին Էդեգորը նորամուտը նշեց «Արսենալի» կազմում ԱՊԼ-ի 21-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (0-0):
Էդեգորը խաղավերջում դուրս եկավ դաշտ՝ փոխարինելով Էմիլ Սմիթին։
Էդեգորը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալից» տեղափոխվեց «Արսենալ»։ Լոնդոնյան թիմում նա նա հանդես է գալիս վարձակալությամբ։
Նորվեգացի ֆուտբոլիստի վարձակալությունը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։