Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Տոբոլի» ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանի պայմանագրի ժամկետն ակումբի հետ ավարտվել է:
Հայ ֆուտբոլիստն ազատ խաղացողի կարգավիճակ ունի:
Պետրոս Ավետիսյանը նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ էր միացել «Տոբոլին»: Այս ընթացքում նա ղազախական ակումբի կազմում 12 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
«Տոբոլը» շնորհակալություն է հայտնում Պետրոսին կատարած աշխատանքի համար և նրան հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում: