Եվրոպա լիգայի երրորդ տուրի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ հանդիպեց «Լիլին» (0-3):
Ֆրանսիական ակումբի կազմում երեք գոլի հեթ-տրիկի հեղինակ դարձավ Յուսուֆ Յազիջին:
Սա դարձավ իտալական ակումբի առաջին պարտությունն ընթացիկ մրցաշրջանում: «Միլանը» վերջին անգամ պարտվել էր այս տարվա մարտին:
Նշենք, որ Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմի անպարտելիության շարքը կանգ առավ 24 հանդիպման վրա: Դա ակումբի լավագույն ցուցանիշն էր վերջին 24 տարիների ընթացքում:
H խմբում «Միլանը» վաստակել է 6 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Առաջին դիքում «Լիլն» է ՝ վաստակած 7 միավորով: