Հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է Մաուրիսիո Պոչետինոյի հեռացումը «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից.
«Ես ցանկացա տեսնել նրան: Հաճելի էր դա անել նախքան նոր մարզչի ժամանումը: Երեքշաբթի երեկոյան մեզ համար մեծ շոկ էր, իսկ հետո ամեն ինչ շատ արագ կատարվեց: Թիմն ունեցավ նոր մարզիչ, ֆուտբոլի պատմության լավագույն մասնագետներից մեկը: Պետք է բարձրացնենք գլուխներս ու կենտրոնանանք խաղի վրա»,- Քեյնի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Պոչետինոն 2014/15 մրցաշրջանում էր գլխավորել «Տոտենհեմը»: Նախորդ մրցաշրջանում նա թիմին հասցրեց մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որում լոնդոնցիները 0:2 հաշվով պարտվեցին «Լիվերպուլին»:
2018 թվականի մայիսին Մաուրիսիոն նոր պայմանագիր կնքեց ակումբի հետ: