Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը խզել է պայմանագիրը Եկատերինբուրգի «Ուրալի» հետ։ Հարոյանը Instagram-ի իր էջում դիմել է ակումբի երկրպագուներին։
««Ուրալ» ֆուտբոլային ակումբի սիրելի երկրպագունե՛ր։
Այսօր մենք «Ուրալ» ֆուտբոլային ակումբի հետ որոշել ենք խզել իմ պայմանագիրը։ Ուզում եմ ամբողջ հոգով շնորհակալություն հայտնել «Ուրալին» Եկատերինբուրգում անցկացրած այս տարիների համար։ Շնորհակալ եմ ղեկավարությանը ինձ տրված շանսի համար։
Հիմա եկել է ժամանակը իմ կարիերայում նոր էջ բացելու համար։ Եկատերինբուրգը միշտ կմնա իմ սրտում։ Ես միշտ հիշելու եմ տարիները, որոնք անցկացրել եմ այս հրաշալի քաղաքում։ Իմ սրտում միշտ հատուկ տեղ է լինելու «Ուրալի» երկրպագուների համար, որոնք միշտ յուրահատուկ ջերմությամբ ու հոգով են երկրպագում իրենց հարազատ ակումբին։
Եվս մեկ անգամ բոլորին հայտնում եմ շնորհակալություն։ Հույս ունեմ, որ դեռ կհանդիպենք»,-գրել է Հարոյանը։
Հարոյանի ապագայի վերաբերյալ դեռևս տեղեկություն չկա։