Հայտնի են դարձել Ֆրանսիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանության արդյունքները։
Այսպիսով, ՊՍԺ-ի մրցակիցը կլինի «Ստադ Բրիոշը», որը հանդես է գալիս երկրի չորրորդ դիվիզիոնում: Վերջինս մրցաշարի 1/8 եզրափակչում սեփական հարկի տակ սենսացիոն կերպով պարտության է մատնել «Նիցային» 2:1 հաշվով: Տանտերերը նախ 88-րդ րոպեին հավասարեցրել են հաշիվը, ապա 90+7-րդ րոպեին խփել են հաղթական գնդակը:
Ֆրանսիայի գավաթի քառորդ եզրափակչում «Բրեստը» կխաղա «Դյունկերկի» հետ, «Կանը» կհանդիպի «Գենգամին» (Լիգա 2), իսկ «Ռեյմսը» կխաղա «Անժեի» հետ։
Փետրվարի 26-ին նշանակված են Ֆրանսիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ հանդիպումները։