Ավարտվել են ՀՖՖ/ՈւԵՖԱ մարզչական Դ արտոնագրի դասընթացները, որոնք կազմակերպվել էին ՀՖՖ Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի կողմից «Ֆուտբոլը դպրոցներում» ծրագրի շրջանակում:
Այս տարի դասընթացներին մասնակցեցին են Երևան քաղաքի Կենտրոն, Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ֆիզկուլտուրայի՝ ընդհանուր թվով 123 (46 տղամարդ և 77 կին) ուսուցիչներ:
Բացի մարզչական դասընթացներից՝ «Ֆուտբոլը դպրոցներում» կրթական ծրագրի մաս է կազմում ֆուտբոլի դպրոցական առաջնությունների կազմակերպումը։ ՀՖՖ ֆուտբոլի դպրոցական առաջնությունները կազմակերպվում են 3 տարիքային խմբերի համար՝ Մ10, Մ12 և Մ14։ Ֆուտբոլի դպրոցական առաջնություններն անցկացվում են 3 փուլով՝ համայնքային, մարզային/քաղաքային և հանրապետական՝ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։
2023 թվականին «ՀՖՖ Դպրոցական Գավաթ» անունը կրող մրցումներին մասնակցել են շուրջ 8200 աշակերտներ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից։