Կանադայի Տորոնտո քաղաքում ավարտվեց շախմատի 2024 թվականի Հավակնորդների մրցաշարը:
Մրցաշարի հաղթող դարձավ Հնդկաստանի ներկայացուցիչ Դոմարաջու Գուկեշը:
Վերջին` 14-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ և կես միավորով գերազանցեց նույն Նուկամուրային, ինչպես նաև Նեպոմնյաշչիին ու Կարուանային:
Հավակնորդների մրցաշարի հաղթողը շախմատային թագը կվիճարկի աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ։