Անգլիայի հավաքականի, «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը պատասխանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար պայքարում ֆավորիտի մասին հարցին։
«Իմ սիրտը նշում է «Լիվերպուլին»։ Ցանկանում եմ, որ հաղթի «Լիվերպուլը»։ Կարծում եմ, որ դա անհավանական պատմություն կլիներ Յուրգենի վերջին մրցաշրջանում:
Բայց ես կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» այս պահին աշխարհի լավագույն թիմն է: Նրանք դա ապացուցեցին։ Կարծում եմ՝ նրանք դեռ ուժ ունեն Անգլիայի առաջնությունում հաջողության հասնելու համար։
Կարելի է ասել, որ «Արսենալը» և «Լիվերպուլը» այս պահին իրենց լավագույնն մարզավիճակում են: Կարծում եմ՝ մրցաշրջանի այս փուլում ավելի լավ է հետևել, թե ինչ առաջընթաց կունենա «Մանչեսթեր Սիթին»։ Իմ ուղեղն ասում է՝ ֆավորիտը «Մանչեսթեր Սիթին» է»,- Օուենի խոսքը մեջբերում է Liverpool Echo-ն։