Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը նշել է աշխարհի լավագույն դարպասապահներին։
«Կուրտուան հիմա ամենաուժեղն է, թեև այս պահին վնասվածք ունի: Հետո գալիս են Օբլակը, Տեր Շտեգենն ու Կեպան։ Ոմանք քննադատում են Կեպային, բայց նա հիանալի դարպասապահ է։ Կուրտուային փոխարինելը հեշտ չէ»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում La Gazetta dello Sport-ը։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Կուրտուան ձախ ծնկի առջևի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել։ Այնուհետև Մադրիդի «Ռեալը» մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ վերցրեց Կեպային «Չելսիից»: