«Ինտերը» բանակցություններ է վարում պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի հետ նոր երկարաժամկետ պայմանագրի շուրջ։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հաղորդվում է, որ մոտ ժամանակներս կկնքվի նոր պայմանագիր, որն ուժի մեջ է մինչև 2028 թվականը։
24-ամյա իտալացու աշխատավարձը կկազմի 5 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում` գումարած բոնուսներ։