«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպպե Մարոտան խոսել է հարձակվող Ռոմելու Լուկակուի ապագայի մասին։
«Կմնա՞ Լուկակուն հաջորդ տարի: Դեռ վաղ է որոշել, նա կվերադառնա «Չելսի», և կտեսնենք, թե ինչ կլինի հետո։ Լուկակուն, անկասկած, ցանկանում է մնալ «Ինտերում»։ Մենք գիտենք Ռոմելուի մտադրությունների մասին, այնպես որ մենք կտեսնենք, թե արդյոք մենք կարող ենք պայմանավորվել նրա վերադարձի շուրջ »,- Մարոտայի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լուկակուն «Չելսիից» վարձավճարով «Ինտեր» է տեղափոխվել 2022 թվականի հուլիսին։ 29-ամյա բելգիացու հետ պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի հունիսի 30-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն «Ինտերի» կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։