Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Յուվենտուսը» Թուրինում նվազագույն հաշվով հաղթեց «Լացիոյին» ու դուրսն եկավ կիսաեզրափակիչ:
Թուրինյան թիմի միակ գոլը խփեց Բրեմերը:
Ալեգրիի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում կխաղա «Ինտերի» հետ: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են «Կրեմոնեզեն» ու «Ֆիորենտինան»: