«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչի խաղում «Ատալանտային» հաղթելուց հետո (1:0) կիսվել է իր կարծիքով.
«Մենք շատ անհանգստացած էինք խաղից առաջ, քանի որ անցյալ տարի նվաճեցինք գավաթը։ Մենք ուզում ենք դա նորից անել։
Մեզ դիմակայում էր հիանալի մարզավիճակ ունեցող թիմ, բայց մենք կենտրոնացած էինք և վերահսկում էինք հանդիպման ընթացքը։ Մենք արժանապատվորեն դուրս եկանք կիսաեզրափակիչ։
Լուկակու՞ն։ Այս երեկո ինձ շատ դուր եկավ, որքան շատ ժամանակ էր նա խաղադաշտում, այնքան ավելի լավն էր թվում: Ես տեսնում եմ, թե ինչպես է նա աշխատում, շատ գոհ եմ, և կարծում եմ, որ նա ամեն հանդիպմումից հետո ավելի ուժեղ կդառնա»,- Ինձագիի խոսաքերն է մեջբերում Ջանլուկա Դի Մարցիոն։