Կայացել է Իտալիայի հավաքականի նոր մարզաշապիկի շնորհանդեսը:
20 տարի շարունակ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) համագործակցել է Puma-ի հետ, իսկ 2023-ից թիմի նոր տեխնիկական հովանավորն է դարձել Adidas-ը:
Տնային մարզաշապիկը կապույտ է, , իսկ արտագնան՝ սպիտակ: Դիզայնը ոգեշնչված է մարմարից՝ բնության, աշխարհագրական ու մշակութային տարրերով, որ ներկայացնում է Իտալիան, երկրի հուշարձաններն ու մշակութային օբյեկտները:
Նոր տնային մարզաշապիկով առաջինը կխաղա Իտալիայի Մ18 հավաքականը՝ հունվարին մրցելով Իսպանիայի իրենց տարիքայինների հետ: