«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ իտալական թիմից։
Sky Italia-ի տեղեկություններով՝ պորտուգալացուն դուր չի գալիս այն ուղղությունը, որով շարժվում է ակումբի ղեկավարությունը։
Մոուրինյուն «Ռոման» գլխավորում է 2021 թվականի ամռանից։ Իր առաջին մրցաշրջանում «Յուրահատուկը» օգնեց թիմին հաղթել Կոնֆերենցիաների լիգան՝ թիմի առաջին տիտղոսը 2008 թվականից ի վեր։
«Ռոման» Ա Սերիայում այժմ զբաղեցնում է յոթերորդ տեղը, թեև առաջատար քառյակին զիջում է ընդամենը երեք միավոր: Մրցաշրջանի վերսկսումից հետո թիմը երեք հաղթանակ է տարել վերջին չորս հանդիպումներում։