«Յուվենտուսը» դիտարկում է գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին փոխարինելու մի քանի թեկնածուներ:
Ակումբը նման որոշում է կայացրել Ա Սերիայում «Նապոլիից» կրած 5-1 հաշվով պարտությունից հետո:
Ինչպես հաղորդում է Gazzetta dello Sport-ը, իտալացի մասնագետին կարող են փոխարինել Զինեդին Զիդանը կամ Անտոնիո Կոնտեն․ վերջինիս պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ավարտվում է կես տարուց։
«Յուվենտուսը» 18 տուրից հետո երրորդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում՝ 10 միավոր զիջելով «Նապոլիին»: