Ա Սերիայի 18-րդ տուրի խաղում «Ատալանտան» տնային խաղում հաղթեց «Սալերնիտանային»՝ խփելով ութ գնդակ, միաժամանակ երկու անգամ բաց թողնելով։
Թիմերը գոլերով փոխանակվեցին հանդիպման արդեն 10-րդ րոպեին. Ժերեմի Բոգայի դիպուկ հարվածին «Սալերնիտանան» պատասխանեց Բուլայե Դիայի գոլով։ 20-րդ րոպեին Ադեմոլա Լուկմանը իրացրեց 11 մետրանոցը և առաջ մղեց Ջան Պիերո Գասպերինիի թիմին հաշվի մեջ։ Դեռ ընդմիջումից առաջ «Ատալանտան» երեք անգամ գրավեց հյուրերի դարպասը․ աչքի ընկան Ջորջիո Սկալվինին, Ռասմուս Հեյլունդը և Տոն Կոպմայներսը։
Երկրորդ խաղակեսում հյուրերը Հանս Կավիլիի ջանքերով կրճատեցին հաշվի տարբերությունը, ինչին «Ատալանտան» պատասխանեց ևս երկու՝ Էդերսոնի ու Նադիր Ցորտեայի գոլերով։
Բերգամոյի թիմը վաստակեց 34 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: «Սալերնիտանան» 16-րդն է 18 միավորով։
Ա Սերիա․ այսօր կայացած մյուս հանդիպումների արդյունքները․
Սասուոլո-Լացիո — 0-2
Ուդինեզե-Բոլոնիա — 1-2
Տորինո-Սպեցիա — 0-1