Իտալական Ա Սերիայի 18-րդ տուրում «Միլանը» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Լեչչեի» հետ:
Թիմերը փոխանակեցին երկուական գնդակ: Հատկանշական է, որ առաջին խաղակեսից հետո միլանյան թիմը պարտվում էր 0:2 հաշվով: Երկրորդ կեսում գոլի հեղինակ դարձան Լեաուն ու Կալաբրիան:
Այս խաղից հետո «Միլանը» 38 միավորով 2-րդ տեղում է: