«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 18-րդ տուրի խաղում «Նապոլիից» կրած պարտությունը (1-5).
«Մրցակիցը հիանալի ֆուտբոլ ցուցադրեց: Մենք բավարար ուժ ու եռանդ չունեինք։ Սա ֆուտբոլ է։ Այս խաղերը տեղի են ունենում տարին մեկ անգամ: Պետք է վերականգնվենք, առջևում դեռ շատ հանդիպումներ կան։
Թվում էր, թե խաղի ցանկացած պահի կարող ենք գոլ բաց թողնել։ Մենք արժանի էինք այս պարտությանը: Երբ նման հանդիպումներում որոշակի սխալներ ես թույլ տալիս, դժվար է բաց չթողնել:
Չենք հանձնվի, քանի որ մինչ այժմ մենք հաղթել ենք ութ խաղ անընդմեջ, այնպես որ մենք պարզապես պետք է վերադառնանք հունի մեջ: Պատահում է, մենք պարտվեցինք առաջնության առաջատարին, ով արժանի է այն տեղին, որտեղ գտնվում է»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում SportMediaset-ը։
Այս խաղից հետո «Նապոլին» 47 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, «Յուվենտուսը» 37 միավորով 3-րդն է։