«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն գնահատել է թիմի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի ազդեցությունն ընթացիկ մրցաշրջանում թիմի արդյունքների վրա.
«Թիմը մշտապես ներդնում է իր ողջ ուժերը, բայց երբ դուք 40-50 մրցաշրջան եք անցկացնում, կարող է այլ կերպ ընկալվել: Նվիրումի առումով թիմին կամ անհատ խաղացողներին հարցեր չեն կարող լինել:
Դիբալա՞ն. նա այն խաղացողն է, որն ավելի լավն է դարձնում թիմը, ավելի լավն է դարձնում գլխավոր մարզչին: Որոշ մարզիչներ Դիբալայի նման 4-5 խաղացողներ ունեն, մյուսը՝ 11, իսկ մեկ ուրիշը՝ 20 այդպիսի խաղացող ունի: Մենք նրա նման ոչ 7 ոչ 8 այդպիսի խաղացող ունենք: Դիբալայի հետ մեր երաժշտությունն այլ կերպ է հնչում, բայց ես ցանկանում եմ արժանին մատուցել թիմին»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Դիբալան 2022 թվականի ամռանն է դարձել «Ռոմայի» ֆուտբոլիստ: Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել 15 խաղում: