Միլանում երեկ կայացավ Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի հանդիպումը, որում «Ինտերը» լրացուցիչ ժամանակում սեփական հարկի տակ հաղթեց «Պարմային» 2:1 հաշվով։
«Պարմայի» դարպասն այս խաղում պաշտպանել է Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» նախկին դարպասապահ, 44-ամյա Ջանլուիջի Բուֆոնը։ 91-րդ րոպեին նա հրաշալի սեյվ կատարեց՝ որսալով գնդակն Էդին Ջեկոյի հարվածից հետո։
Հետաքրքիր է, որ 44-ամյա Բուֆոնի համար (նա 45-ամյակը կնշի հունվարի 28-ին) այս խաղն իր կարիերայի 50-րդն էր «Սան Սիրո» մարզադաշտում։
Բուֆոնն այս մարզադաշտում իր դեբյուտային հանդիպումն անցկացրել է 1996 թվականի դեկտեմբերին՝ 27 տարի առաջ։