«Նապոլիի» և «Ռոմայի» մոտ 300 երկրպագուներ զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել Իտալիայի կենտրոնում՝ Արեցո քաղաքի մոտ գտնվող մայրուղու վրա։ Հաղորդում է Corriere della Sera-ն: Արդյունքում առաջացել է մի քանի կիլոմետրանոց խցանում, մեկ հոգի դանակահարվել է։
Նշվում է, որ «Նապոլիի» երկրպագուները «Սամպդորիայի» դեմ խաղի համար ուղևորվում էին Ջենովա, իսկ «Ռոմայի» երկրպագուները՝ Միլան: Ոստիկանները ստիպված են եղել փակել մայրուղին, բախումները տևել են մոտ 50 րոպե, ինչի արդյունքում ճանապարհի 9 կմ հատված խցանված է եղել։
Մեկ հոգի դանակի թեթև հարված է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
«Լացիոյի» երկրպագու Գաբրիելե Սանդրին սպանվել է նույն վայրում 2007 թվականին, երբ ոստիկանը կրակ է բացել նմանատիպ բախումների ժամանակ։