«Ինտերի» պաշտպան Մատեո Դարմիանը մեկնաբանել է Իտալիայի առաջնության 17-րդ տուրի խաղում «Մոնցայի» հետ ոչ-ոքին (2:2).
«Մենք հիասթափված ենք, քանի որ հաղթանակը կորցրինք վերջին րոպեներին: Իհարկե, սա ամոթ է, բայց մենք պետք է առաջ նայենք, կան որոշ ասպեկտներ, որոնք պետք է բարելավվել», — Դարմիանի խոսքերն է մեջբերում Inter TV-ն:
17-րդ տուրից հետո «Ինտերը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 34 միավորով չորրորդն է: Մոնցան 14-րդ տեղում է (18 միավոր):
Հաջորդ տուրում Ինտերը հունվարի 14-ին կխաղա Վերոնայի հետ, նույն օրը Մոնցան կհանդիպի Կրեմոնեզեի հետ։