Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը Ա Սերիայի 17-րդ տուրի՝ «Մոնցայի» հետ հանդիպումից հետո (2:2) ասել է, որ դեռ հավատում է, որ իր թիմը կկարողանա նվաճել առաջնության չեմպիոնի տիտղոսը։
«Անձնական տեսանկյունից ես հիանալի պահ եմ ապրում Կատարում աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո: Սակայն քնելու պահին մտքերն արդեն Ինտերի մասին են։ Այսօր ես զայրացած եմ, մենք կորցրեցինք ամենակարեւոր միավորները։ Բայց ես հավատում եմ, որ Սկուդետոն կլինի մերը: Դեռ երկար ճանապարհ կա անցնելու, բայց մենք կաշխատենք։ Հաղթելու համար պետք է ավելի լավը լինել բոլոր առումներով»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։
Սիմոնե Ինձագիի թիմն այս պահին Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում են: