Իտալիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպումները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ, ի հիշատակ 1990 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ջանլուկա Վիալիի: Այս մասին հաղորդում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» և «Չելսիի» նախկին ֆուտբոլստը 58 տարեկանում մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։