«Ինտերը» որոշել է հարձակվող Էդին Ջեկոյին առաջարկել երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին:
Ինչպես հայտնում է Sky Sport-ը, այս հարցը կքննարկվի մոտակա շաբաթների ընթացքում, երբ ավարտվեն բանակցությունները պաշտպան Միլան Շկրինյարի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ։
Իտալական Ա սերիայի 16-րդ տուրից հետո միլանյան թիմը 33 միավորով 4-րդն է: