Ա Սերիայի 16-րդ տուրում «Ռոման» ընդունել էր «Բոլոնյային» ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման միակ գոլը խփեց Պելեգրինին՝ անվրեպ իրացնելով 6-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցը։ Խաղի մնացած հատվածում գոլեր չեղան։
Տուրի մյուս խաղում «Յուվեն» հյուրընկալվել էր «Կրեմոնեզեին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։
Այս խաղում հանդիպման միակ գոլը խփեց Միլիկը՝ խաղի հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին։
Տուրի 3-րդ խաղում «Լացիոն» արտագնա խաղում 1-2 հաշվով զիջեց «Լեչչեին»։ Հյուրերի կազմում աչքի ընկավ Իմմոբիլեն։
Այս տուրից հետո «Յուվենտուսը» 34 միավորով մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է, «Լացիոն» 30 միավորով՝ 5-րդ, «Ռոման» նույնքան միավորով՝ 6-րդ, «Բոլոնյան» 19 միավորով 11-րդն է, իսկ «Լեչչեն» 18 միավորով՝ 12-րդ։