Արգետինայի հավաքականի և «Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերը պատրաստ է տեղափոխվել «Յուվենտուս»։
Ավելի վաղ արդեն հայտնել էինք,, որ թուրինյան ակումբը հետաքրքրված է «Բրայթոնի» կիսապաշտպանով: Ըստ Get Football News Italy-ի՝ Մակ Ալիստերն իր հերթին զրուցել է հարազատների հետ ու պատրաստակամություն հայտնել տեղափոխվել իտալական գրանդ։
Մակ Ալիստերը դիտարկվում է որպես Ադրիեն Ռաբիոյի փոխարինող։ Միաժամանակ «Յուվենտուսում» հասկանում են, որ «Բրայթոնի» հետ տրանսֆերի հարցում հեշտ չի լինի պայմանավորվել։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բրայթոնի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 42 միլիոն եվրո։