Իտալական «Նապոլիի» պաշտպան Մին Ջաե Կիմը հայտնվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դիտակետում:
Get Italian Football News-ի համաձայն՝ «կարմիրները» կորեացի ֆուտբոլիստին կարող են ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Միաժամանակ, «Նապոլին» հույս ունի իր թիմում պահել Կիմին։ Ա Սերիայի առաջատարը ցանկանում է նոր պայմանագիր կնքել նրա հետ։
«Նապոլիի» կազմում Մին Ջաե Կիմը խաղում է ընթացիկ տարվա ամառվանից: Transfermarkt-ը Հարավային Կորեայի հավաքականի կենտրոնական պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։