«Յուվենտուսը» պաշտոնապես հրապարակել է այն մարդկանց անունները, ովքեր առաջադրվել են ակումբի խորհրդի նոր անդամների պաշտոններում։ Դրանք կհաստատվեն 2023 թվականի հունվարի 18-ի նիստում։
Ջանլուկա Ֆերերոն կդառնա «բյանկոներիների» նոր նախագահը, իսկ Տնօրենների խորհրդում կընդգրկվեն նաև Ֆիորանա Վիտորիա Նեգրին, Մաուրիցիո Սկանավինոն (գործադիր տնօրենի պաշտոնում), Դիեգո Պիստոն և Լաուրա Կապիելոն:
Ֆերերոն նախկինում աշխատել է որպես մենեջեր, հաշվապահ և աուդիտոր բազմաթիվ ընկերություններում, իսկ այժմ իտալական բանկերից մեկի փոխնախագահն է։
Նոյեմբերին ակումբի նախկին նախագահ Անդրեա Անյելին, փոխնախագահ Պավել Նեդվեդը և գործադիր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն լքեցին իրենց պաշտոնները։