Միլանի «Ինտերի» նախագահ Սթիվեն Չժանը կատակել է թիմի խաղացողների հետ ակումբի կողմից կազմակերպված սուրբծննդյան երեկույթի ժամանակ։
«Տղե՛րք, երբ հեռանաք, մի մոռացեք դռան մոտ թողնել 5 եվրո։ Ես պատրաստվում եմ դրանք օգտագործել ձմեռային տրանսֆերային շուկայում։
Մեզ իսկապես փող է պետք»,-ասել է Չժանը, որին մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Բիասինը։
Իտալիայի առաջնության հաջորդ խաղը «Ինտերը» կանցկացնի հունվարի 4-ին։ Սիմոնե Ինձագիի թիմը սեփական հարկի տակ կխաղա «Նապոլիի» հետ։ Ներկա պահին միլանյան ակումբը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում հինգերորդն է: