ՈւԵՖԱ-ն կարող է «Յուվենտուսին» հեռացնել եվրոպական մրցաշարից՝ ենթադրյալ ֆինանսական խարդախության պատճառով:
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, ՈւԵՖԱ-ի ֆինանսական վերահսկողության մարմինը հետաքննություն է սկսել թուրինյան ակումբի նկատմամբ:
ՈւԵՖԱ-ն կարող է պատժել «Յուվենտուսին», եթե հետաքննությունը պարզի, որ «ակումբի ֆինանսական վիճակը զգալիորեն տարբերվել է այն բանից, թե ինչպես է այն գնահատել CFCB-ն նախկինում», կամ «էական նոր փաստեր ի հայտ գան»:
Թուրինյան ակումբի համար հնարավոր տույժերը ներառում են տուգանք, ՈՒԵՖԱ-ի մրցաշարերում հանդես գալուց ստացված եկամուտների պահում, եվրոպական մրցաշարերին մասնակցելու համար A ցուցակի խաղացողների գրանցման սահմանափակում, ընթացիկ տարում կասեցում կամ ապագայում ՈՒԵՖԱ-ի միջոցառումներին մասնակցելուց զրկում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբի նկատմամբ հետաքննություն է սկսվել տրանսֆերային գումարների հնարավոր գերագնահատման համար՝ կապիտալ շահույթ ստանալու համար։ Դրանից հետո «Յուվենտուսը» հայտարարեց, որ ակումբի ողջ տնօրենների խորհուրդը՝ Անդրեա Անյելիի գլխավորությամբ, հրաժարական է տվել։