«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին նշել է, թե որն է իր կարծիքով՝ Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի տարբերությունը։
Անգլիայի նախկին հարձակվողի խոսքով, պորտուգալացին ավելի շատ կենտրոնացած է անձնական ձեռքբերումների վրա,ի տարբերություն արգենտինացու։
«Ես հիանում եմ և՛ Լեոյով, և՛ Կրիշտիանուով։
Ռոնալդուն բացահայտ հայտարարում է. «Ես լավագույնն եմ, ուզում եմ լավագույնը լինել»։ Իսկ Մեսսին ավելի շատ կենտրոնանում է թիմի և գավաթների վրա, որոնք նա ցանկանում է նվաճել: Չկա ճիշտ կամ սխալ մոտեցում։ Ահա թե ինչպես են իրենց մոտիվացնում երկու տարբեր մարդիկ։
Այժմ Կրիշտիանուն ծանր շրջան է ապրում, և նա 37 տարեկան է։ Բայց նա և Մեսսին ունեն ձեռքբերումներ, որոնք, կարծում եմ, մենք երբեք չենք տեսնի այլ խաղացողների մոտ»,- Ռունիի խոսքն է մեջբերել The Times-ը: