Դարպասապահ Յան Զոմերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» 2023 թվականի ամռանը, հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 33-ամյա դարպասապահը պատրաստվում է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ Մենխենգլադբախի «Բորուսիայից»։
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Զոմերի տրանսֆերով:
33-ամյա շվեյցարացի դարպասապահը Մենխենգլադբախի «Բորուսիայում» է հանդես գալիս 2014 թվականից։
Այս մրցաշրջանում Զոմմերը գերմանական ակումբի կազմում անցկացրել է 11 հանդիպում և բաց է թողել 14 գնդակ։