Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է Կիմ Մին Ջեի հետ պայմանագիրը երկարաձգելու «Նապոլիի» մտադրության մասին։
Ինսայդերը գրում է, որ հարավկորեացի պաշտպանը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ հաջորդ տարի։ Ֆուտբոլիստն այս տարի է միացել իտալկան ակումբին՝ փոխարինելու «Չելսի» տեղափոխված Կուլիբալիին և կարճ ժամանակում դարձել է թիմի առաջատարներից մեկը։
Նշենք, որ ֆուտբոլիստի և նեապոլիտանական ակումբի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։
Այս մրցաշրջանում Կիմը մասնակցել է Իտալիայի առաջնության 14 խաղի։ Նա Հարավային Կորեայի հավաքականի կազմում կմասնակցի նաև առաջիկա ԱԱ-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրա ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենտուսը»։