Միլանի նախկին վրացի պաշտպան Կախա Կալաձեն հայտնել է, որ միլանյան ակումբի ղեկավարությանը առաջարկել է պայմանագիր կնքել հարձակվող Խվիչա Կվարացխելիայի հետ։
«Ես «Միլանին» առաջարկեցի, որ քննարկեն Խվիչա Կվարացխելիայի ձեռքբերման հարցը։ Բայց դրան զուգահեռ շփում է եղել «Նապոլիի» ղեկավարության հետ։ Իհարկե, ես խոսել եմ Ջենարո Գատուզոյի հետ, ով այն ժամանակ նեապոլցիների գլխավոր մարզիչն էր, ակումբի մարզական տնօրենի հետ։ Իսկ հետո «Նապոլին» վերջնական որոշում կայացրեց Խվիչիի տրանսֆերի վերաբերյալ։ Իսկ «Միլանը» ասաց, որ նա դեռ կդիտարկի։ Ես կարող եմ նրանց հասկանալ, դժվար է նման գումար վճարել Չեմպիոնների լիգայում չխաղացող ֆուտբոլիստի համար, թեև Խվիչան շատ հեռանկարային խաղացող է։ Նա ունի բոլոր տվյալները համաշխարհային ասպարեզում ուժեղագույններից մեկը դառնալու համար։
Վստահ եմ, որ Կվարացխելիան կդառնար «Միլանի» առանցքային խաղացողներից մեկը, բայց ես հասկանում եմ նրանց, քանի որ այդ դիրքում խաղում է Ռաֆայել Լեաուն»,- ասել է Կալաձեն լրագրող Նոբել Առուստամյանի YouTube-ի ալիքում տեսանյութում:
Կվարացխելիան «Նապոլի» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Բաթումի «Դինամոյից»՝ 10 միլիոն եվրոյի դիմաց:
Իտալական ակումբի կազմում 21-ամյա վրացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանի 17 խաղում դարձել է 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: