Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը դեռ չի պատրաստվում ավարտել կարիերան։ 44-ամյա Բուֆոնի պայմանագիրը «Պարմայի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսը։
«Այս պահին ես դեռ հաճույք եմ ստանում խաղադաշտում խաղալուց և կարծում եմ, որ կատարում եմ իմ դերը:
Երբ ես այլևս չկարողանամ խաղալ կամ մոտիվացնել ինձ այս մակարդակում, ես կմտածեմ անել մի բան, որն ինձ ոգևորում է:
Ես պատկերացում չունեմ՝ դա կլինի մարզչի կամ տնօրենի աշխատանք, կարևոր է խոնարհ մնալ՝ պատրաստվելու և սովորելու համար»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։