Իտալական Ա Սերիայի 15-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել է «Տորինոյին»։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Խաղի հաշիվը 55-րդ րոպեին բացել է «Տորինոյի» լեհ կիսապաշտպան Կարոլ Լինետան։ «Ռոման» պատասխան գնդակը խփել է միայն ավելացված ժամանակում․ հաշիվը հավասարեցրել է Նեմանյա Մատիչը։
«Ռոման» 27 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Տորինոն» 21 միավորով 9-րդ տեղում է։