«Ինտերը» և «Միլանը» հետաքրքված են «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվող Նոա Օկաֆորի ծառայություններով, ում պայմանագիրն ավստրիական ակումբի հետ լրանում է մեկուկես տարուց:
Ըստ fcinter1908-ի տեղեկությունների՝ միլանյան գրանդները ցանկանում են ձեռք բերել խաղացողին հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինքը՝ Օկաֆորը, չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հետ և կցանկանար մրցաշրջանի կեսից փոխել ակումբը։
Հարձակվողն այս մրցաշրջանում արդեն 10 գոլ է խփել, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Միլանի» և «Չելսիի» դարպասը։