Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հրապարակել է 31 ֆուտբոլիստների ցուցակը Ալբանիայի (նոյեմբերի 16) և Ավստրիայի (նոյեմբերի 20) դեմ առաջիկա ընկերական խաղերի համար։
«Ուդինեզեի» 16-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստ Սիմոնե Պաֆունդին առաջին անգամ է հրավիրվել ազգային հավաքական։
Դարպասապահներ՝ Ջանլուիջի Դոննարումա (ՊՍԺ), Ալեքս Մերետ (Նապոլի), Իվան Պրովեդել (Լացիո), Գուլիելմո Վիկարիո (Էմպոլի):
Պաշտպաններ՝ Ֆրանչեսկո Աչերբի (Ինտեր), Ալեսանդրո Բաստոնի (Ինտեր), Լեոնարդո Բոնուչի (Յուվենտուս), Ջովանի Դի Լորենցո (Նապոլի), Ֆեդերիկո Դիմարկո (Ինտեր), Էմերսոն Պալմիերի (Վեսթ Հեմ), Ֆեդերիկո Գատտի (Յուվենտուս), Պասկուալե Մացոկկի (Սալերնիտանա), Ջորջիո Սկալվինի (Ատալանտա), Ռաֆայել Տոլոյի (Ատալանտա):
Կիսապաշտպաններ՝ Նիկոլո Բարելա (Ինտեր), Բրայան Կրիստանտե (Ռոմա), Նիկոլո Ֆաջիոլի (Յուվենտուս), Դավիդե Ֆրատտեսի (Սասուոլո), Ֆաբիո Միրետի (Յուվենտուս), Մատեո Պեսինա (Մոնցա), Սամուելե Ռիչի (Տորինո), Սանդրո Տոնալի (Միլան), Մարկո Վերատի (ՊՍԺ).
Հարձակվողներ՝ Ֆեդերիկո Կիեզա (Յուվենտուս), Վիլֆրիդ Գնոնտո (Լիդս), Վինչենցո Գրիֆո (Ֆրայբուրգ), Սիմոնե Պաֆունդի (Ուդինեզե), Մատեո Պոլիտանո (Նապոլի), Ջակոմո Ռասպադորի (Նապոլի), Ջանլուկա Սկամակա (Վեսթ Հեմ), Նիկոլո Զանիոլո (Ռոմա)։