Պաշտպան Միլան Շկրինյարը, կարծես թե, որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ։ Սլովակ ֆուտբոլիստը նախընտրում է նոր պայմանագիր կնքել «Ինտերի» հետ։ Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը։ Նշվում է, որ Շկրինյարը երջանիկ է Միլանում ու չի ուզում ինչ-որ բան փոխել։
Ֆուտբոլիստի հանդեպ ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ն։ Ընդ որում, 27-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել Լիգա 1՝ չնայած այնտեղ շատ ավելի շահավետ ֆինանսական պայմաններ կարող էր ունենալ։
Ընթացիկ մրցաշրջանում նա «Ինտերի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 խաղի, բայց արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։